National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.12.2021
2021-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 2468 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց
1 / 15

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը դեկտեմբերի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գործադիրն առաջարկում է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների` մեծ, միջին եւ փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման եւ օտարման համար գործող արտոնության ժամկետը: «Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ` մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը»,-տեղեկացրել է փոխնախարարը:

Զեկուցողի խոսքով` 2019 թվականի հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունն ուժի մեջ մտնելուց հետո հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր` էլեկտրամոբիլների ձեռքբերման, ինչպես նաեւ դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար:

«2019 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց: 2019-ին` 668, 2020-ին` 2055 եւ միայն 2021-ի առաջին կիսամյակում` 2468: Իսկ 2018-ին` ընդամենը 12 էլեկտորմոբիլ»,-նշել է Գայանե Գաբրիելյանը: Նրա տեղեկացմամբ` Հանրապետությունում ավելանում են լիցքավորման կայանները, տեղադրվել  եւ շահագործվում է շուրջ 45-ը:

Նշվել է, որ ներկայում Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից  եւս մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրական շարժիչով մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Կառավարության համար ձեռք բերել 1 տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ եւ դրանց լիցքավորման կայաններ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am